Պետգույքի կառավարման կոմիտեն դատարանում պահանջում է «Երևանյան կրկես»-ի գույքը վերադարձնել պետությանը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դատի է տվել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ին՝ պահանջելով լուծել ավելի քան տասնհինգամյա մի շարք պայմանագրեր և անշարժ գույքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Հայցը ստացվել է Երևանի քաղաքացիական դատարանում 2025 թվականի հուլիսի 8-ին։

Հայցադիմումի համաձայն՝ ՏԿԵՆ-ը խնդրում է դատարանին լուծել 2006–2011 թթ. ընթացքում կնքված և նոտարական վավերացում ստացած մի շարք պայմանագրեր՝ մասնավորապես պետական գույքի օտարման, ներդրման, գրավի և այլ գործարքներ, անվավեր ճանաչել իրավունքի պետական գրանցումները՝ ՀՀ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070 քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9 քմ օժանդակ շինության և դրանց զբաղեցրած մոտ 0.576 հա հողամասի նկատմամբ, գույքը վերադարձնել պետությանը՝ հաստատելով ՀՀ սեփականության իրավունքը՝ ՏԿԵՆ-ի ներկայացուցիչ կառույցի միջոցով, բռնագանձել պետական տուրքը՝ 200 000 ՀՀ դրամի չափով՝ որպես հայցվորի ծախսված գումար։ 

Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031