«Հրապարակ». Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։

Այս գործով կալանավորված 2 անձ կա՝ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ԺՊ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը: Վերջինս Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է և անցնում է նոյեմբերի 9-ի գործով: Նրանք՝ երկուսն էլ այս պահին կալանավորված են, իսկ Գալստյանի խցակիցն Էդգար Գրիգորյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործն ամբողջովին փուչիկ է, նրա վերաբերյալ չկա ձայնագրություն, որևէ հիմնավոր կասկած, նա ընդամենը մարտին բազմաթիվ արցախցիների հետ հանդիպել է Սրբազանի հետ, սակայն վերջին տարիներին հետևողական քննադատում է Փաշինյանին և նրա իշխանությանը, ուստի հայտնվել է կալանավայրում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031