Երևանում բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը. ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցի 6-րդ հասցեի ճանապարհային հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Է. Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հ. Մկրտչյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, որոնք տեղում փաստաթղթեր են ձևակերպել, և այն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031