Skip to main content

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում»,- նշել է նա:

«Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում»,- ավելացրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նրա խոսքով, ռուսական կողմը, իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում, բնականաբար, այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմերին:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31