Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930