Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին ցույց է տալիս, որ շատ երկրներ փորձում են հավասարակշռել իրենց հարաբերությունները մի քանի «մրցակից տերությունների» հետ: Այս մասին գրում է The New York Times (NYT) թերթը։
Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերը, սակայն հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին եւ մեծացնում է Մոսկվայի հետ առեւտրի ծավալները, նշում է պարբերականը: Թուրքիայի առաջնորդի ներկայությունը գագաթաժողովին ցույց է տալիս, որ շատ երկրներ փորձում են հավասարակշռել իրենց հարաբերությունները մի քանի «մրցակից տերությունների» հետ:
Ինչպես նշում է թերթը՝ վկայակոչելով փորձագետներին, Էրդողանի այցն ապացուցում է, որ արևմտյան երկրների՝ Մոսկվային մեկուսացնելու քաղաքականությունը չի հասել իր նպատակներին:
Ավելի վաղ A haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Թուրքիա կվերադառնա այսօր առավոտյան՝ ընդհատելով իր այցը Կազան ահաբեկչության պատճառով, որը տեղի է ունեցել Անկարայի արվարձանի Քահրամանկազան շրջանում: