Ցինցինատի․ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները մրցաշարում

Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA 1000 մրցաշարի 3-րդ շրջանի խաղի առաջին սեթում հաղթեց Լյուդմիլա Սամսոնովնային, բայց պարտվեց հաջորդ երկուսում`6:4, 0:6, 3:6:

Այսպիսով, Ավանեսյանն ավարտեց իր ելույթները մրցաշարում:

Հիշեցնենք, որ Ավանեսյանը, որը նոր է փոխել քաղաքացիությունը և հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Անցյալ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուչովային:

Աղբյուրը՝ Armsport

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30