Մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը. Իրանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին

Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ կարևոր են, մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։

«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», -ընդգծել է նա։

Բաղաին նաև անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերին ՀՀ և Ադրբեջան՝ ընդգծելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել ։

«Մենք կարծում ենք, որ անվտանգությունն այս տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ երկրների միջամտության», — հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031