Պեսկովը՝ Զելենսկու հայտարարության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Կուրսկի շրջանում գերի ընկած երկու ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորականի հարցաքննության տեսանյութը և հայտարարել, որ Կիևը պատրաստ է նրանց փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Մենք ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը։ Չգիտենք, թե ինչն է այնտեղ համապատասխանում իրականությանը՝ ով ում ինչ է առաջարկել։ Մենք շարունակում ենք հնարավոր փոխանակումների քննարկման գործընթացը»։

Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ հարցաքննության ժամանակ երկու գերուց մեկն ասել է, որ իրեն Ռուսաստան են ուղարկել «վերապատրաստման», այլ ոչ թե պատերազմի: Նրա մոտ հայտնաբերվել է ռուսական զինգրքույկ ուրիշ անձի անունով, մյուս զինվորի մոտ որևէ փաստաթուղթ չի եղել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031