Միշել Օբաման կխախտի ավանդույթը և չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Միշել Օբաման կխախտի ավանդույթը և չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախկին առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարությունը։ Նրա որոշման պատճառները չեն նշվում։

Միշել Օբաման նախկինում քննադատել է հանրապետականին՝ մեղադրելով նրան իր հռետորաբանությամբ իր ընտանիքի անվտանգությանը սպառնալու մեջ։

Անցյալ շաբաթ նա նաև հրաժարվեց մասնակցել նախկին նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորության արարողությանը և մնաց Հավայան կղզիներում: Սակայն արարողությանը ներկա է եղել նրա ամուսինը՝ Բարաք Օբաման, ով նստել է Թրամփի կողքին ու զրուցել նրա հետ։

Միշել Օբամայի՝ երդմնակալությանը չմասնակցելու որոշումը խախտում է ավանդույթը, ըստ որի նախկին նախագահներն և նրանց ամուսինները, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից մասնակցում են այդ արարողակարգին: ԶԼՄ-ների տվյալներով՝ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լաուրայի հետ, ինչպես նաև Բիլ և Հիլարի Քլինթոնները։

Առաջին անգամը չէ, որ ավանդույթն այս կերպ խախտվում է։ Ինքը՝ Թրամփը, չի մասնակցել Ջո Բայդենի երդմնակալությանը 2021 թվականին։

Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփի 2017 թվականի երդմնակալությունը

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031