Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15- 18մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031