Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Միացյալ Նահանգներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 15-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031