Հայաստանը բողոքի հայտագիր է հղել Ռուսաստանին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը: 

«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031