Հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատելու համար ԱՄՆ-ից Հայաստան թիմ կգա

ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգա Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար: 

Այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Վաշինգտոնում Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում:  

Բլինքենը նշեց, որ ԱՄՆ–ն Հայաստանի հետ աշխատում է նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ մասնավորապես` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին աջակցելու համար: 

«Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, Հայաստան կմեկնի մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով»,–ասաց Բլինքենը: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031