Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները

«Ինտեր Մայամին» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կարող է վերադառնալ եվրոպա։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետը արգենտինացու հետ՝ ներառելով տարբերակ, որը թույլ կտա խաղացողին վարձավճարով գնալ եվրոպական ակումբ 2025 թվականի վերջից մինչև 2026 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում, երբ MLS-ում խաղեր չեն լինի:

Նշվում է, որ այս կերպ Լեոն կկարողանա պահպանել մարզավիճակը MLS-ի արտամրցաշրջանի ընթացքում՝ նախապատրաստվելով 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Լիոնել Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա վերջ։ Ավելի վաղ ակումբը հայտարարել էր 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը առնվազն մեկ տարով երկարաձգելու պատրաստակամության մասին։ MLS-ի նոր մրցաշարը մեկնարկում է փետրվարի վերջին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031