Skip to main content

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերին

Անցած օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է միջազգային կառույցի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում է բացառապես կալանավորող կողմին» ,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Հուսեյնովան։

Այլ մանրամասներ ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930