Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը

Հունվարի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուժած:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը:

Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում հունվարի 12-ից որոնում էին:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930