ՀՀ-ում իրականացվող նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը. ԱՆ

Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, իրազեկելով, որ նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։ 

Սքրինինգային ծրագրերը ներառում են՝

 Բնածին հիպոթիրեոզի 

 Ֆենիլկետոնուրիայի 

Անհասության ռետինոպաթիայի 

Սրտի բնածին արատների

 Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի

 Լսողության նորածնային սքրինինգի

Մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի (ադրենոգենիտալ համախտանիշ) վերաբերյալ հետազոտություններ:

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը, որը ներդրվել է 2024 թվականի ապրիլից փորձարարական կարգով, ներկայումս իրականացվում է Երևանում։ 2025 թվականին ծրագիրը կընդլայնվի` ներառելով նաև մարզերը:

 Մեկնարկից ի վեր իրականացվել է 16168 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:

Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930