Մեկ ամսով փակ կլինեն Երևանի Հալաբյան փողոցի որոշ հատվածներ․ քաղաքապետարան

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ը, միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան-Էստոնական խաչմերուկից մինչև Հալաբյան-Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հորդորելով վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30