Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարմնամարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությունում նվաճած երկու ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալների առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին:

Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արթուրին ու նրա մարզիչներին:

Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյանից մեզ ժառանգություն մնացած հաղթական ավանդույթները: Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն…»։

Հենացատկում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Արթուր Դավթյանը։ Առաջին անգամ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցած 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նույն վարժությունում փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):

Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Ավետիսյանը։ Նա իր առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30