Skip to main content

Ուկրաինական դրոնները հարձակվել են Մերձմոսկվայում գտնվող լոգիստիկ կենտրոնի վրա

Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Պոդոլսկի մոտ գտնվող Կոլեդինոյում հրդեհ է բռնկվել 3PL (Third Party Logistics) լոգիստիկ ընկերության պահեստում։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է օբյեկտի վրա բարձրացող խիտ սև ծուխը։ 3PL-ի պահեստին հասցված հարվածը հաստատում է նաև ուկրաինական Supernova+ մոնիտորինգային ալիքը։ Պոդոլսկի վարչակազմի ղեկավար Գրիգորի Արտամոնովը հաստատել է Կոլեդինոյում ԱԹՍ-ի հարվածի փաստը, սակայն հայտնել է միայն մասնավոր տան ցանկապատի վնասման և «անտառային գոտում հրդեհի» մասին։ Այս մասին հայտնում է «Astra»-ն։

3PL պահեստի հարևանությամբ է գտնվում Wildberries-ի խոշորագույն՝ ավելի քան 200 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող բաշխիչ կենտրոնը, որի վրա էլ հուլիսի 20-ին հարձակվել էին ուկրաինական զինված ուժերը։ Մարքեթփլեյսի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այն աշխատում է սովորական ռեժիմով։

Վնասված «Կոլեդինո 3PL» պահեստի տարածքը կազմում է 10 հազար քառակուսի մետր։ Ընկերությունը անկախ օպերատոր է, որը զբաղվում է ապրանքների պահպանմամբ, պատվերների հավաքմամբ, փաթեթավորմամբ, մակնշմամբ և հաճախորդների, այդ թվում՝ մարքեթփլեյսների համար մատակարարումների կազմակերպմամբ։ Կայքում թվարկված լոգիստիկ կենտրոնի գործընկերների թվում են «Լեմանա ՊՐՈ», «Պերեկրյոստոկ», «Լենտա», «Աշան», «Պյատյորոչկա», «Մագնիտ», «Սվետոֆոր», Fix Price, «Գլոբուս», «Դետսկի միր» մանրածախ ցանցերը։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հավանական թիրախը Wildberries-ի պահեստն է եղել։ Հուլիսի 18-ից ի վեր Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է մարքեթփլեյսի առնվազն տասը լոգիստիկ կենտրոնների վրա, այդ թվում՝ Էլեկտրոստալում, Կոտովսկում, Կրասնոդարում, Նևիննոմիսսկում, Վորոնեժում և Եկատերինբուրգում։ Վերջին հաջողված հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, երբ հարվածի տակ են հայտնվել ընկերության Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և օկուպացված Սիմֆերոպոլում գտնվող լոգիստիկ համալիրները։

Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) հայտնել է, որ Մոսկվայի մարզում Wildberries-ի օբյեկտների վրա կատարված հարձակումներից հետո իշխանություններն արտակարգ կարգով լրացուցիչ «Պանցիր» ՀՊՊ (ՀՕՊ) համակարգեր են տեղակայել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031