Skip to main content

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։Գործակալությունը նշում է մի քանի վիրավորի մասին։ 48 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։Երկրաշարժից հետո հայտարարվել է 1 մետր բարձրությամբ  ցունամիի վտանգ Արիակե և Յացուշիրո ծոցերի ափերին:Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 16։27-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հարևան պրեֆեկտուրաներում զգացվել են 5 մագնիտուդով ցնցումներ։  

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31