Skip to main content

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունը։ «Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեցԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր էլինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31