Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում հանդիպելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հայտարարվել է, որ նա նաև հանդիպելու է ԱՄՆ սենատորների հետ Կապիտոլիումի շենքում։ The Hill-ի տվյալներով՝ հրավիրված են Սենատի բոլոր 100 անդամները։
Զելենսկին նաև մասնակցելու է հուլիսի 11-ին մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի հիշատակի արարողությանը։
Ինչպես Զելենսկին գրել է սոցիալական ցանցերում, իր այցը ներառում է հանդիպում նախագահ Թրամփի, նրա թիմի հետ։ Առաջնահերթ խնդիրը բալիստիկ հրթիռների դեմ պայքարն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունն է»։
Թրամփն էլ պատրաստվում է Զելենսկու հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։
Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատորների հետ։ Հանդիպումը տեղի կունենա Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկման ֆոնին:
Զելենսկիի և Թրամփի հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահի ժամանակացույցի համաձայն՝ մամուլը ներկա չի լինի, չնայած լրագրողները սովորաբար հնարավորություն ունեն հարցեր տալ առաջնորդներին հանդիպումից առաջ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Զելենսկու հետ հանդիպումը կկենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունների վրա: «Հիմա պատերազմը դադարեցնելու ժամանակն է», — ասել է Սպիտակ տան խոսնակը։
Սենատի նիստը նախատեսված է հուլիսի 29-ին Երևանի ժամանակով ժամը 2:00-ին (Վաշինգտոնում՝ ժամը 18:00-ին): The Hill-ի տվյալներով՝ այնտեղ, հավանաբար, կքննարկվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որը համահեղինակել է Գրեհեմը։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները վերջերս քննարկել են այսպես կոչված օդային զինադադարի առաջարկը:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ այն նախատեսվում է ներկայացնել Ռուսաստանին՝ որպես պատերազմը դադարեցնելու խաղաղության նախաձեռնությունների նոր փուլի մաս: Կրեմլը հերքել է նման նախաձեռնությունների մասին որևէ տեղեկություն ունենալը։





































