Skip to main content

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ փոքրիկներ,

Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով:

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված, քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու՝ խաղալու, սովորելու, երազելու և այդ երազանքները իրականություն դարձնելու։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ»,- ասվում է ուղերձում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031