Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին․ Աշրաֆ Հակիմին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչում գոլ է խփել իր նախկին թիմի՝ «Ինտերի» դարպասը։
Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց 19-ամյա Դուե Դեսիրեն։ Ֆրանսիացին դարձավ պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը եզրափակչում դարձավ է ինչպես գոլի, այնպես էլ՝ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի վերջնամասում մեկական անգամ էլ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան և Սենի Մայուլուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «ներաձուրիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե։
ՊՍԺ – «Ինտեր»՝ 5։0
Գոլերը՝ Աշրաֆ Հակիմի (12), Դուե Դեսիրե (20, 63), Խվիչա Կվարացխելիա (73), Սենի Մայուլու (86)
Աղբյուրը`ArmSport.am