ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամփոփել է Փարիզում կայացած 2024 թվականի Օլիմպիական խաղերը։
«Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի Օլիմպիական խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028-ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական»,- ՀԱՕԿ նախագահի խոսքերն է մեջբերում Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 66-րդ տեղը՝ նվաճելով 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։