Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել

Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի հարավում օդային թիրախների ոչնչացմանը, որոնք հավանաբար Ուկրաինայից էին թռչում:

«Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով Բելառուսը խորհրդակցություններ է նախաձեռնում դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ:

Կիևը արտաքին հայտնի խաղացողների դրդմամբ սադրանքներ է անում Մինսկի դեմ։ Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի հետ կապված միջադեպն արմատապես սրում է իրավիճակը և տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու վտանգավոր փորձ է։

Բելառուսը լիովին կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը և կպատասխանի ցանկացած սադրանքների կամ թշնամական գործողությունների, ասվում է գերատեսչությունում»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտնել է․ «Մտադիր եմ անձամբ տեղում զբաղվել Ուկրաինայի հետ սահմանին ստեղծված «բուռն իրավիճակով»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30