ՕԽ-2024. Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ամոյանն 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադից:

Հիշեցնենք՝ Ամոյանը մեկնարկում 8:0 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

Մալխաս Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -