Հայտնի է Մբապեի խաղային համարը Ռեալում

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ մի շարք ֆուտբոլիստներ փոխել են իրենց խաղային համարները։

Այսպիսով, թիմի նորեկ Կիլիան Մբապեն «Արքայական» ակումբում հանդես կգա 9 համարի ներքո։ Էդուարդո Կամավինգան, ով նախկինում կրում էր 12 համարը, այժմ կխաղա 6 համարի ներքո։ Ֆեդերիկո Վալվերդեն Կրոսից հետո ստացավ 8 համարը։ Չուամենին այսուհետ հանդես կգա 14, Գյուլերը 15, իսկ Վալյեխոն 18 համարի ներքո ։

Նշվում է, որ վաղվանից «Ռեալը» կսկսի իր ֆան-շոփում խաղացողների թարմացված համարներով մարզաշապիկների վաճառքը։

Այսօր ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» հայտարարել էր նաև, որ Կիլիան Մբապեն հաջորդ երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կներկայացվի որպես «Ռեալի» խաղացող։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031