Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Հունաստանի, Կանադայի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը:

Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ: հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում։

Ի թիվս այլ ուղղությունների, այն հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբերանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30