Մենք գտնվում ենք մեր հայրենիքի ամենահարավային կետում․ Բագրատ Սրբազանը Մեղրիում է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր՝ հունիսի 28-ին, Բագրատ Սրբազան առաջնորդությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում է։ Մեղրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ հիմա գտնվում են մեր հայրենիքի ամենահարավային կետում․

«Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն էին, շատ ավելի երկար էին, կիլոմետրերով երկար էին և սա խոսում էր այն մասին, որ մենք մեր տունը վերականգնելու ամբողջ ճանապարհի մեջ նաև մեր կյանքերի գնով երբեք կանգ չենք առել։

Մեր այցելության ծարգիրն ու նպատակը մեկն է։ Այս օրերին այցելելու մեր բոլոր մարզերը, առաջին կետը մեզ համար Մեղրին է։ Այն աղետը, ինչ որ տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք, Արարատի շրջան, և այսպես շարունակ։

Շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայերնահանձնումը կասեցնելու համար։ Մենք հաջողել ենք, թե չենք հաջողել, ես կարող եմ ասել՝ ինչ-որ իմաստով հաջողել ենք, բայց մենք գործում ենք պետական ահռելի ապարատի դեմ, որի երազանքը երկուսն է՝ փողը և պաշտոնը, և որի կարևորագույն գործիքը մեկն է՝ սուտը։

Աչքերով տեսնում ենք՝ գտնվում ենք խաբեության մեջ։ Այն ասֆալտները, որ արվել են, արդեն քանդված են մեծ մասամբ, այն ճանապարհը, որ Կապանից գալիս, հասնում է Մեղրի, ուղղակի անտանելի է»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031