Ամուր և աներեր պահենք մեր հավատը, ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն արդարացում և չեն ունենա շահեկան ավարտ․ Վեհափառ (տեսանյութ)

Այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և Սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։

Ամանորի ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով, հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։

Տարեմուտը, սիրելիներ, հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները։

Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության, հռչակում է Սուրբ Գիրքը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031