Ապրի Նիկոլը, ջանք ու եռանդ, օր ու արեւ չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է. պինդ կաց, Խաչ ջան. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությանը։

«Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արեւ չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է։

Խաչիկ Գալստյանին էլ տարան, մի մարդու, ով ակադեմիական կամ քաղաքական ակտիվությունից զատ, որեւէ այլ «մեղք» գործել չէր էլ կարող by default:

Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր։

Դուք (ոմանք) շարունակեք լռել՝ կարծելով, թե դեւը կբավարարվի միայն ամենախելոքներով եւ ձիգերով։

Այս տեմպերով հեռու չէ նաեւ ձեր՝ լպրծունների, խժռվելու ժամանակը։

Լավ, իրոք չե՞ք հասկանում։

Պինդ կաց, Խաչ ջան, մյուս տղերքի հետ միասին»,- գրել է Աշոտյանը։

Լրահոս

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen-ն։ Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր: Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», — ասել է Յարլովը։ Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031