Երևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանություն

Դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր մանկապարտեզներից մեկում 5 տարեկան ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած։ Երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։

Արդեն մսուր մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը՝ Սաթենիկ Պ-ն, ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։

Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031