Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկու՝ անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։
«Ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ հանրաքվեն չեն կարող փոխել մեկ փաստ. սա հակասում է մեր օրենսդրությանը», — նշել է նա։
Ավելին, նշել է նախագահը, որ խոսքը միայն օրենքի մասին չէ. այդ տարածքներում ապրում է մոտ 300,000 մարդ։
«Մենք չենք կարող պարզապես «դուրս գալ» և լքել դրանք՝ հաշվի առնելով վիրավորների և մահացածների թիվը։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ», — ասել է Զելենսկին։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Ուկրաինայի քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ սա 20 կետից բաղկացած կոնկրետ ծրագիր է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնագրեր։
Նա նաև նշեց, որ քննարկվող հնարավոր փոխզիջումային տարբերակների շարքում է ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ երկու կողմերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա զորքերի հայելային դուրսբերմամբ։
«Եթե որոշումը վերաբերում է նման ձևաչափին, ապա հանրաքվեն այն ընդունելու կամ մերժելու միջոցն է», — ընդգծեց Զելենսկին։






































