Արդեն 50,000-ից ավելի մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին. Գոհար Մելոյան (տեսանյութ)

Հայեր ջան, 50,000 անցել ենք, 50,000-ից ավել մարդ է միացել հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին, բայց կանգ չենք առնում: Միասնական շարունակում ենք ավելի ակտիվ կերպով: Ստորագրահավաքը շարունակական է, բոլորդ պետք է ձեր քաղաքացիական կամքը թելադրեք, դուք եք իշխանության աղբյուրը: Ցանկացած իշխանության համար առաջնային պետք է լինի հանրության շահերը: Հոսանքի գինը իջեցնելու համար կան բոլոր հնարավոր հիմքերը, կա անհրաժեշտ գումարը, տնտեսական հաշվարկները, մնում է պարտավորեցնենք, որպեսզի կամք ունենան լույսի գնի իջեցում ձմռան պայմաններում, ոչ թե գարնանը, նախընտրական շեմին՝ որպես մանիպուլացիոն հնարք ձեզ մոլորեցնելու համար կիրառեն: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:

«Դեռևս սույն թվականի մայիսին՝ Հայ Էլեկտրական Ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում՝ առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը:

«Մենք՝ ի դեմ «Մեր ձևով» շարժման, մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով»,- եզրափակել է նա:

Ավելին տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031