Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվում։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031