Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչվող հրապարակման վերաբերյալ

Հերքում CivilNet-ի` «Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով» վերտառությամբ հոդվածում առկա են մի շարք պնդումներ, որոնք ակնհայտ ապատեղեկատվություն են պարունակում, ինչի կապակցությամբ պարզաբանում ենք.

Առողջապահության ոլորտում դեռևս 2017 թվականից գործում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, որն անընդհատ համալրվում է անհրաժեշտ նոր գործիքակազմով և պատրաստ է ապահովագրական համակարգը սպասարկելուն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Չզլանալու և հավելվածը բացելու պարագայում կտեսնեք, որ ծանուցվել եք էլեկտրոնային ինտեգրված համակարգի շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք նոր տեխնոլոգիական լուծումներ, գործիքներ, AI համակարգերի հետ աշխատող հնարավորություններ, և հավելյալ ծառայություններ չպետք է շարունակաբար գնենք, ներդնենք:

Առողջության համընդհանուր ապահովագրության ենթաօրենսդրական բոլոր ակտերը, իրավական հիմքերը և բարեփոխման մեկնարկի ազդարարման մեխանիզմները պատրաստ են, օպերատորը թեստավորման ողջ գործընթացը պատշաճ իրականացրել է:

Մենք մշտապես բաց ենք և հավատարիմ մեր գործընկերների, այդ թվում` լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատելու գործելաոճին և տեղին կլիներ չիմացած և մտահոգող բոլոր հարցերի վերաբերյալ նախևառաջ ճշտումներ անել պատկան մարմնից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031