Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը. Խամենեիի խորհրդական

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին։

«Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է որոշակի հակազդեցություններ նույնիսկ սպառնալիքի իրականացումից առաջ։ Իրանի հրթիռային և պաշտպանական կարողություններն անվերահսկելի են և թույլտվություն չեն պահանջում: Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ և կոշտ արձագանքի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը», — գրել է Շամխանին X-ում։

Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկխոսության, բայց կարող է ուժ կիրառել, ինչը կունենա ավելի լուրջ հետևանքներ, քան միջուկային օբյեկտներին հարվածելը։ «Հուսով եմ, որ նրանք չեն փորձում վերսկսել միջուկային ծրագիրը, քանի որ եթե դա անեն, մենք այլընտրանք չենք ունենա, քան արագորեն ոչնչացնել այն», — ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031