ԵՎՐՈ-2024․ Վրաստանի հավաքականը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը: Այսօր կայացան երրորդ տուրի վերջին հանդիպումները F խմբում։

Վրաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի հետ խաղում 2-0 հաշվով։ Նախ առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։ Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Չեխիան պարտվեց Թուրքիային՝ 1-2։ Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։

Այսպիսով, F խմբում առաջին տեղն ավելի վաղ արդեն ապահովել էր Պորտուգալիան, որն իր ակտիվում ունի 6 միավոր, Թուրքիան նույնքան միավորով երկրորդն է, իսկ Վրաստանը՝ 4 միավորով երրորդը։ Բոլոր այս թիմերը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Չեխիայի հավաքականը մեկ միավոր վաստակեց և լքեց մրցաշարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30