Հայաստանի շախմատի պատանիների թիմը զիջել է Լեհաստանին

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 5-րդ խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով զիջեցին Լեհաստանի թիմին, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Այժմ մեր թիմը 18 մասնակից թիմերի մեջ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

Հիշեցնենք, որ 6-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Գերմանիայի թիմի դեմ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30