Հորդառատ անձրևներ են սպասվում

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

«Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։

«Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30