Պաշտոնական․ Նաչոն հեռացավ Ռեալից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսը հեռացել է թիմից, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին թիմում անցկացրած ժամանակի համար և մաղթել հաջողություն։

Նախկինում հաղորդվում էր, որ Նաչոյի հեռանալուց հետո «Ռեալի» ավագը կդառնա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։

Նաչոն «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ «Ռեալի» հետ պաշտպանը դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, վեց անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, հինգ անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել MLS-ի կամ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30