Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն։

Ինչպես հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են կեսական միավոր։

Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30