Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու զավակցել զոհվածների հարազատներին։

«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Դաղստանում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայություն մատուցած հայր Նիկոլայը։

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031