Եվրո-2024․ Նիդերլանդներն ու Ֆրանսիան չպարզեցին հաղթողին

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը մրցեց Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

69-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Չավի Սիմոնսի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ։

Ֆրանսին և Նիդերլանդները 4-ական միավոր ունեն և կիսում են առաջին տեղը C խմբում։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում են հոլանդացիները։

Հաջորդ տուրում Ֆրանսիան կխաղա Լեհաստանի, իսկ Նիդերլանդները՝ Ավստրիայի հետ։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30