Լոռիում «Volkswagen»-ը բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, մյուս երեխան մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 2 տարեկան երեխա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30