Զախարովան մեկնաբանել է Հայաստանի սպառազինության գնումը

«Ֆրանսիան զինված առճակատում է հրահրում Հարավային Կովկասում՝ CAESAR ինքնագնաց հրետանային կայանների մատակարարմամբ»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա պատասխանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR-ի խմբաքանակ ձեռք բերելու գործարքի մասին հարցին՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի իշխանությունները տարբեր մեթոդներով փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

«Փարիզը հրահրում է զինված առճակատման նոր փուլ Հարավային Կովկասում»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։ Նրա կարծիքով, Ֆրանսիայի ղեկավարությունը ելնում է բացառապես սեփական «պատեհապաշտական նպատակներից»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել էր ֆրանսիական ինքնագնացներ գնելու Հայաստանի ծրագրերը։ Նրա կարծիքով, աշխարհում չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են ավելի լավ բաների։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30