ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարությանը, նշել է, թե իբր «տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանը խոչընդոտող ՀՀ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»։

«Այն պնդման առնչությամբ, որ Հայաստանն ունի զանգվածային ռազմականացման քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունք, պետք է նշել, որ բոլորը պետք է իմանան «այդ գործողությունների անօրինականության և Ադրբեջանի համար սպառնալիքի պատճառները»»,-ասել է նա։

Հաջիզադեն շեշտել է, թե Հայաստանը «դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ «ՀՀ-ն՝ խախտելով Ալմա-Աթայի հռչակագիրը, որին բազմիցս հղում է անում ներկայումս, շարունակում է «տարածքային հավակնություններ ունենալ իր հարևանների նկատմամբ»»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30